Հայկական ամանորյա հրուշակ. Անուշապուր

anoushabour1Անուշապուրը մատուցվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Այն ավանդաբար իր տեղն է գտնում Հայոց Հայրապետների սեղանին և համարվում է պասային հրուշակ:

Բաղադրիչներ

Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած

6 բաժակ ջուր

¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած

¾ բաժակ չամիչ (քիշմիշ)

1 բաժակ շաքարավազ

1 թ.գ. վանիլին

¼ բաժակ ընկույզ` կտրատած

¼ բաժակ նուշ

¼ բաժակ նռան հատիկ (ըստ հայեցողության)

Պատրաստման եղանակը

Չուգունե կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:

Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեի մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով ու նուշով:Անուշ լինի:

Մեկնաբանել