ԼՂՀ-ն բոլոնյան գործընթացին անդամակցության հայտ է ներկայացրել

10355901_826611470730170_7812664769901429574_nԼեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Կոսովոն և Բելառուսը հայտ են ներկայացրել դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Այս մասին տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դկտեմբերի 16-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ երկրների դեսպաններ: Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015թ. Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև կրթական ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ անդամակցության հարցը, ըստ Աշոտյանի, կորոշվի Երևանում կայանալիք նախարարական համաժողովին: Նախարարն ասել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Բոլոնիայի գործընթացի անդամ դառնալու համար հարկավոր է, որ պետությունները միանան Եվրոպայի խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, որն արդեն ընդունել են ԼՂՀ և Կոսովոյի խորհրդարանները: Մյուս կողմից՝ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ կազմ ընդգրկվելը: Աշոտյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Վրաստանը հայտ են ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը:

Հրիսթեան, իր հերթին, նշել է, որ Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու ԵՄ անդամ չհանդիսացող երկրում: Դեսպանը կարևորել է աջակցությունը գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին` եվրոպական կրթական միասնական տարածքի զարգացման տեսանկյունից:

Ակնարկ

Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որ մեկնարկել է 1999 թ.: Գործընթացի նպատակն է եղել մինչև 2010 թ. ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք: Գործընթացին անդամակցում է 47 երկիր: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005թ.:

Բոլոնյան գործընթացի շրջանակներում Հայաստանում ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին:

Մեկնաբանել