Թիերի Անրին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան` դառնալով մարզական լրագրող

_71752708_mmftbhenryonclarke

Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Թիերի Անրին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան և շուտով կդառնա մարզական լրագրող: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Անրին Sky Sports հեռուստաալիքում կաշխատի 2015 թվականից:

Վերջին ակումբը, որում հանդես է եկել 37-ամյա հարձակվողը, Նյու Յորքի «Ռեդ Բուլզն» էր: Դեկտեմբերի սկզբին ֆուտբոլիստը հայտարարել էր թիմից հեռանալու մասին:

Անրին կարիերայի ընթացքում հաղթել է 1998 թվականի Աշխարհի առաջնությունը և Եվրոպայի 2000 թվականի առաջնությունը Ֆրանսիայի հավաքականում: Նա դարձել է Լոնդոնի «Արսենալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Այս ակումբում նա հանդես է եկել 1999-2007 թվականներին:

Մեկնաբանել