Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը այցելել են ԼՂՀ մարտական հենակտեր

MGB7AU8LIKAgRTIu5gBmmz571wՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է: Նա ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով: