Պահանջում են փոխոստիկանապետի հրաժարականը

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, դեկտեմբերի 16-ին միացյալ նիստ էին հրավիրել վերջին շրջանում հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների հարցով։ Նիստից հետո հրավիրված ասուլիսին նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով պաշտոնազրկել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: Չորս ուժերը հանդես են գալու ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Մեկնաբանել