Ռեալը աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում է

Երեկ Մադրիդի «Ռեալը» Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլ» թիմին՝ նրա դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։

«Ռեալի» կազմում գոլերի հեղինակ են դարձել պաշտպան Սերխիո Ռամոսը, հարձակվող Քարիմ Բենզեման, կիսապաշտպաններ Գարեթ Բեյլն ու Իսկոն։

Եզրափակիչում «արքայական» ակումբը կխաղա արգենտինական «Սան Լորենսո» և Նոր Զելանդիան ներկայացնող «Օքլենդ Սիթի» զույգի հաղթողի հետ։ Մեքսիկական թիմը կմասնակցի երրորդ տեղի համար խաղին։