Վարդան Պետրոսյանի գործով նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ժամը 15։00-ին

vardan_dec17Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 17-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 5-ին, դատաքննությունն ավարտվել էր և անցել վիճաբանությունների փուլ, որտեղ կողմերը պետք է հանդես գան ճառերով ու վերջին խոսքով։

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

ՍիվիլՆեթը ժամը 15:00-ից ուղիղ հեռարձակում կապահովի դատարանի դահլիճից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Մեկնաբանել