Ադրբեջանում «Ազատության» լրագրողը՝ «խղճի բանտարկյալ». Amnesty International

120514_new_0Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

Կազմակերպության հայտարարության համաձայն՝ Իսմայլովան ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: Amnesty International-ը քաղաքացիներին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին լրագրողի անհապաղ ազատ արձակման պահանջով դիմումներ գրել:

Կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ապահովել քաղաքացիների խղճի և ազատ արտահայտման ազատությունը:

Amnesty International-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 23 «խղճի բանտարկյալ» կա:

Իսմայլովան ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Առաջատար միջազգային կազմակերպությունները դատապարտել էին նրա ձերբակալությունը:

Իսմայլովան, որը «Ազատություն» ռադիոկայանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող ընտանիքի հսկայական ֆինանսական ակտիվների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքվի կողմից՝ տևական ժամանակ է` հետապնդումների է ենթարկվում: Նա խիստ վիրավորանքի էր արժանացել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հետ փոխկապված SES թերթում 2013թ. օգոստոսի 26-ին հրապարակված հոդվածում: Հոդվածը օգոստոսի 29-ին արժանացել էր ԱՄՆ դեսպանության քննադատությանը՝ որպես «զզվելի անձնական վիրավորանք»:

«Խադիջայի հայ մայրը պետք է մեռնի» վերնագրով հոդվածը Իսմայիլովայի մի քանի հարազատների սուտ կերպով «հայ» է անվանում և նշում Բաքվի այն թաղամասի անունը, որտեղ ապրում է նրա մայրը:

Մեկնաբանել