Երթուղիների վարորդները աշխատանքի դուրս չեն եկել` բողոքելով գազի թանկացման դեմ

transportԴեկտեմբերի 17-ի առավոտյան Երևանում մի շարք երթուղիներ (28, 35, 99) սպասարկող շուրջ երկու տասնյակ վարորդներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, վարորդներն իրենց գործադուլը պայմանավորել են գազի թանկացմամբ: Նրանք նշել են, որ օրվա մեջ գազի յուրաքանչյուր լիցքավորում թանկացել է շուրջ 2000 դրամով: Վարորդները պահանջել են խնդրի լուծման նպատակով բարձրացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը կամ կրճատել իրենց կողմից երթուղիների սեփականատերերին վճարվող օրական գումարի չափը:

Վարորդների և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և երթուղիների սեփականատերերի միջև բանակցություններից հետո գործադուլը դադարեցվել է: Սեփականատերերը վարորդներին ասել են, որ ներկայում զբաղվում են խնդրի լուծմամբ, և կփորձեն գտնել այնպիսի լուծում, որը ստեղծված իրավիճակում կթեթևացնի վարորրդների բեռը: Վարորդները, իրենց հերթին, նշել են, որ խոստումների չկատարման դեպքում կրկին դուրս չեն գա աշխատանքի:

Վերջին օրերին գազալցակայաններում 1 խմ գազի գինը 190-ից բարձրացել է 230 դրամի։

Մեկնաբանել