Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: Հաջորդ տարվանից նա կաշխատի որպես մարզակն փորձագետ:
Երեկ այդ լուրը տարածվելուց հետո համաշխարհային ֆուտբոլի աստղերը միացել են «Շնորհակալություն Թիերի» ակցիային: Այն ուղեկցվում է #MerciThierry հեշթեգով:
Ակցիային միացել են Օլիվյե Ժիրուն, Մարիո Բալոտելին, Դանթեն, Սեսկ Ֆաբրեգասը, Սանտի Կասորլան, Մաթյո Ֆլամինին, Նեմանյա Մատիչը, Թոմաշ Ռոսիցկին, Մարկո Վերատին, Անտուան Գրիզմանը, Մարկո Ռոյսը, Ջորջիո Կելինին: