Ինչո՞ւ եք տեղափոխում հուշարձանները

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 17-ին քննադատեց մշակույթի նախարարության` հուշարձանները տեղափոխելու քաղաքականությունը` նշելով, որ մեծ թվով հուշարձաններ դուրս են բերվել ոչ միայն շրջաններից, այլև Հայաստանի սահմաններից և մինչ օրս չեն վերադարձվել: Մարուքյանը տարակուսանք հայտնեց, թե արդյոք հուշարձանների տեղահանումը նպաստում է մարզային զբոսաշրջության զարգացման կառավարության քաղաքականությանը: