Սենատը հաստատեց Ռիչիարդ Միլսի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

big_1405056791_2402460ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը: Այս մասին տեղեկացրել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան Թվիթերի իր միկրոբլոգում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Միլսին: Սենատը հավանություն է տվել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեքութայի թեկնածությանը: Ավելի վաղ Միլսին և Սեքությաին դեսպանների պաշտոնում թեկնածությանը հավանություն էր տվել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միլսի թեկնածությունը ներկայացրել էր հուլիսի 10-ին։ Միլսը ներկայում Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն է։ Այս պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։ Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսը աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Մեկնաբանել