Ռուբլին ամրապնդում է դիրքերը

russia_ruble_ratesՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 17-ին ռուսական ռուբլին սկսել է ամրանալ արտասահմանյան արժույթների նկատմամբ: Ժամը 18:07-ի (Երևանի ժամանակով՝ 17:07) դրությամբ դոլարի փոխարժեքն ընկել է 6,68 ռուբլիով՝ կազմելով 60,82 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը նույն ժամի դրությամբ ընկել է 9,25 ռուբլիով և կազմել է 75,9 ռուբլի։

Դեկտեմբերի 16-ին եվրոյի փոխարժեքը առևտրաշրջանում գերազանցել էր 100 ռուբլին,իսկ դոլարը հասել էր 80 ռուբլու նշագծին:

Ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով Ռուսաստանի Կենտրոնական բանկը ավելի քան 10 միլիարդ դոլարի արտարժույթ է վաճառել իր պահուստներից, ինչպես նաև որոշում է կայացրել հիմնական տոկոսադրույքը [Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն են] 10.5%-ից բարձրացնել 17%-ի՝ ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդից հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ երկրի ֆինանսական շուկայի կայունացման համար կառավարությունը Կենտրոնական բանկի հետ մշակել է գործողությունների փաթեթ: Վարչապետը արժույթային շուկայում տեղի ունեցողն անվան ել է «խաղ զգացմունքների հետ» և կոչ արել որքան հնարավոր է արագ կարգուկանոն հաստատել: