Լուսանկարը՝ Աննա Հովակիմյանի, Երևան, Նոր Նորք, դեկտեմբերի 18, 2014թ.
Դեկետեմբերի 18-ին Երևանում մի շարք երթուղիների՝ մասնավորապես Նոր Նորքը սպասարկող վարորդները, որոնք հրաժարվել են աշխատանքի դուրս գալ և գործադուլ էին անում, վերադարձել են տուն: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, փողոցները արդեն բաց են, սակայն երթուղայինները շարունակում են չաշխատել:
Վարորդները գործադուլը սկսել էին դեկտեմբերի 18-ի առավոտյան: Նրանցից ոմանք փակել էին Նոր Նորքի 9-րդ զանգված տանող փողոցը: Վարորդներն իրենց գործադուլը պայմանավորում են գազի թանկացմամբ:
Մի շարք երթուղայինների վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել նաև դեկտեմբերի 17-ին: Երթուղիների սեփականատերերի և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո վարորդները վերադարձել էին աշխատանքի:
Վարորդները նշոմ են, որ օրվա մեջ գազի յուրաքանչյուր լիցքավորում թանկացել է շուրջ 2000 դրամով:
Վերջին օրերին գազալցակայաններում 1 խմ գազի գինը 190-ից բարձրացել է 230 դրամի։