Երևանում որոշ երթուղայինների վարորդներ կրկին աշխատանքի դուրս չեն եկել (լրացված)

transport Լուսանկարը՝ Աննա Հովակիմյանի, Երևան, Նոր Նորք, դեկտեմբերի 18, 2014թ.

Դեկետեմբերի 18-ին Երևանում մի շարք երթուղիների՝ մասնավորապես Նոր Նորքը սպասարկող վարորդները, որոնք հրաժարվել են աշխատանքի դուրս գալ և գործադուլ էին անում, վերադարձել են տուն: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, փողոցները արդեն բաց են, սակայն երթուղայինները շարունակում են չաշխատել:

Վարորդները գործադուլը սկսել էին դեկտեմբերի 18-ի առավոտյան: Նրանցից ոմանք փակել էին Նոր Նորքի 9-րդ զանգված տանող փողոցը: Վարորդներն իրենց գործադուլը պայմանավորում են  գազի թանկացմամբ:

Մի շարք երթուղայինների վարորդներ աշխատանքի դուրս չէին եկել նաև դեկտեմբերի 17-ին: Երթուղիների սեփականատերերի և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո վարորդները վերադարձել էին աշխատանքի:

Վարորդները նշոմ են, որ օրվա մեջ գազի յուրաքանչյուր լիցքավորում թանկացել է շուրջ 2000 դրամով:

Վերջին օրերին գազալցակայաններում 1 խմ գազի գինը  190-ից բարձրացել  է 230 դրամի։