Microsoft-ը ներկայացրել է Skype Translator ծառայությունը

skypeMicrosoft ընկերությունը Big բլոգում ներկայացրել է Skype Translator ծառայության նախնական տարբերակը, որն ապահովում է զանգերի ժամանակ խոսակցությունների սինխրոն թարգմանությունը: Արդեն այսօր Windows 8.1 օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների ու պլանշետների օգտատերերը կարող են գրանցվել Skype Translator Preview-ի պաշտոնական կայքում և օգտվել նշված ծառայությունից Skype-ից օգտվելիս: