Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը տուգանվել է 540 հազար եվրոյով մեքենան առանց վարորդական իրավունքների շահագործելու համար։ Այսմասին հաղորդում է գերմանական Bild-ը։
Երեք տարվա ընթացքում Ռոյսը տուգանվել է 5 անգամ չնչին խախտումների համար։ Սակայն հետագայում ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ երեք տարվա ընթացքում Ռոյսը չի ունեցել վարորդակն իրավունք, քանի որ քննություն չի հանձնել։
Ֆուտբոլիստի տուգանքը կազմում է նրա երկու ամսվա աշխատավարձի չափը։