Պուտինը տնտեսության վիճակը Ղրիմի հետ չի կապում

PutinՌուսաստանի ներկա տնտեսական բարդ իրադրությունը հատուցում չէ Ղրիմի միացման դիմաց, այլ վճար է որպես ազգ և պետություն ինքնապահպանվելու ցանկության համար։ Այս մասին դեկտեմբերի 18-ին՝ իր ամենամյա մամուլի ասուլիսին, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սա վճար է մեր՝ որպես ազգ և քաղաքակրթություն պահպանվելու բնական ցանկության համար։ Ես արդեն ասացի, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մենք լիովին բացվեցինք և ի՞նչ տեսանք։ Ուղղակի աջակցություն Հյուսիսային Կովկասում ահաբեկչությանը։ Յուրաքանչյուր հարցով՝ ինչ էլ որ մենք անենք, մենք առերեսվում ենք խնդիրների և ընդդիմության։ Եկեք Օլիմպիադան հիշենք․ ինչպես էինք մենք պատրաստվում, բայց ձեռնրկվեցին Օլիմպիադային նախապատրաստումը վարկաբեկելու փորձեր։ Եվ այսպես անվերջ։ Ես օրինակ բերեցի՝ միգուցե տայգան հսկող մեր արջուկին պետք է մի քիչ հանգիստ նստել, չընկնել խոզուկների հետևից, այլ սնվել հատապտուղներով և մեղրով։ Միգուցե նրան հանգի՞ստ թողնեն։ Հանգիստ չեն թողնի, որովհետև մշտապես ձգտելու են նրան շղթայված պահել։ Իսկ հենց հաջողվի շղթայել, կքաշեն նրա ատամներն ու ճանկերը։ Իբր արդարացի չէ, որ Սիբիրն իր հարստություններով պատկանում է Ռուսաստանին։ Մեքսիկայից Տեխասը խլելն արդարացի է, իսկ այն, որ մենք մեր սեփական հողում տնտեսվարում ենք, անարդարացի է։ Քաշեն ճանկերն ու ատամները՝ արջուկը պետքական չէ, խրտվիլակ կսարքեն։ Ինքնիշխանություն և գոյության իրավունք։ Ղրիմն այստեղ կապ չունի։ Պատժամիջոցները։ Խնդիրների ամբողջ ծավալի 25%-ն է պատժամիջոցների ազդեցություն։ Մենք ցանակնում ենք պահպանվե՞լ և պայքարե՞լ, դառնա՞լ ավելի անկախ, թե՞ ցանկանում ենք, որ մեր մորթին պատից կախեն։ Ղրիմն այստեղ կապ չունի»,- ասաց Պուտինը։

Ամենամյա մամուլի ասուլիսները Վլադիմիր Պուտինն անցկացնում է 2001-ից։ Սա Պուտինի տասներորդ ասուլիսին էր՝ որպես նախագահ։ Անցյալ տարի նա պատասխանել էր 52 հարցի։

Մեկնաբանել