Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ

1Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 18-ի նսիտին: Կառույցն ստեղծվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման արդյունքում:

Գործադիրի նիստին հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Խաչատրյանը: Կառավարությունը նշում է, որ իրո որոշումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012թ. Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ոլորտային ռազմավարությունների  միջոցառումների իրականացման նպատակով: Հիմնադրամը մասնավորապես իրականացրել է արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում, շուկայական տեղեկատվության ապահովում, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում և այլն:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2008թ. կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով:

Հիմնադրամի առաքելությունն է եղել տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով բարձրացնել ազգային մրցունակությունը:

Հիմնադրամը պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով նպատակ է ունեցել ներգրավել ռազմավարական նշանակության ներդրումներ և իրականացնել է Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսականորեն կարևոր ծրագրեր: