Հայաստանը 2014 թվականն ավարտել է 79-րդ հորիզոնականում. ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակ

Armenian-national-team-new

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա ազգային հավաքականների վարկանշային ամփոփիչ աղյուսակը:

Տարվա արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ մեր հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով:

Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան 7-րդն է, Դանիան` 30-րդն է, Սերբիան` 38-րդն է, Ալբանիա` 58-րդը:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Նիդեռլանդները, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան:

Մեկնաբանել