Հիմնավորված ժխտել Հայոց ցեղասպանությունը. թուրք դասախոսը՝ ուսանողներին

«18.12.2014 ներկայանալ միջանկյալ քննության` հանձնարարված աշխատանքներով, որոնք պետք է լինեն հայկական հարցի՝ հրապարակ գալու և ցեղասպանության պնդումների դեմ...» «18.12.2014 ներկայանալ միջանկյալ քննության` հանձնարարված աշխատանքներով, որոնք պետք է լինեն հայկական հարցի՝ հրապարակ գալու և ցեղասպանության պնդումների դեմ…»

Թուրքիայի Դոքուզ Էյլյուլ համալսարանում Աթաթուրքի սկզբունքներ և հեղափոխության պատմություն առարկան դասավանդող  դոկտոր Թյուրքան Բաշյիղիթը  պարտադրում է իր ուսանողներին հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը, հաղորդում է marksist.org կայքը:

Դասախոսը պահանջում է ուսանողներից, որ «քննությանը ներկայանան այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ» աշխատանքներով և փաստաթղթերով հիմնավորապես ժխտեն այն: Համալսարանում նա փակցրել է հետևյալ գրառումը.

«Ուշադրությո՛ւն, առաջին կուրսի ուսանողնե՛ր,

18.12.2014 ներկայանալ միջանկյալ քննության` հանձնարարված աշխատանքներով, որոնք պետք է լինեն հայկական հարցի՝ հրապարակ գալու և ցեղասպանության պնդումների դեմ` հիմնավորված այնպիսի փաստաթղթերով, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործել»:

«...հայկական սփյուռքը մեզնից նախ լավաշն է խլում, հետո…» «…հայկական սփյուռքը մեզնից նախ լավաշն է խլում, հետո…»

Marksist.org կայքը առանձնացրել է նաև Թյուրքան Բաշյիղիթի՝ Թվիթերում նոյեմբերի 27-ին արած հետաքրքրաշարժ գրառումը.

«Ովքեր ցավում են, որ հայերը մեզնից խլեցին լավաշը, ասեմ` հնարավոր է կորցնենք նաև մեր հողերը: Դուք պատրա՞ստ եք  2015-ին: Հայկական սփյուռքը մեզնից նախ լավաշն է խլում, հետո…..»: