Թանկացումների դեմ բողոքի ակցիա՝ դեկտեմբերի 19-ին

FB banner AMDԴեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից, մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց կանցկացնեն կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։

Նրանք կառավարությանը և նախագահին կներկայացնեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ կայունացնել առաջնային սպառման ապրանքների գները, դրամի փոխարժեքը և բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը, վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը, երաշխիքներ տալ, որ էլեկտրաէներգիայի և գազի գները չեն բարձրանա, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։

ՍիվիլՆեթը բողոքի ցույցը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։