ԿԲ-ի 4 մլն դոլարի վաճառքի աճուրդը չի կայացել

DollarԿենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է հերթական 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: Սակայն, ինչպես հաղորդում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից, աճուրդը չի կայացել, քանի որ ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել:

Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ինհայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կենտրոնական բանկն այսպիսով նպատակ ունի կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, հարթել փոխարժեքի տատանումները և վերականգնել արտարժութային շուկայում հավասարակշռությունը։

Դեկտեմբերի 8-ին իրականացվել էր առաջին վաճառքը՝ 6 մլն դոլար՝ 456,63 դրամ փոխարժեքով։

Մեկնաբանել