Եվրամիությունը Հայաստանին €10 մլն կտրամադրի

Armenia-euԵվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Ինչպես հաղորդում են ԵՄ հայաստանյան պատվիրակության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվել են ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր:

Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:

«ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: Սիրով ողջունում եմ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք այս կարևոր նախաձեռնությունների մեկնարկը»,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղատնտեսության նախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:

Նոր պայմանագերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:

Մեկ այլ ծրարգիր կնպաստի Վայք և Սպիտակ քաղաքներում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:

Նոյեմբերի 3-ին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ ԵՄ-ն անհատույց՝ 140-170 միլիոն եվրո կտրամադրի՝ Հայաստանում արդարադատության, մասնավոր հատվածն ու հանրային կառավարման ոլորտները բարեփոխելու համար։

Մեկնաբանել