Բարսելոնան կկազմակերպի Կարլես Պույոլի հրաժեշտի խաղը

PUYOlok

«Բարսելոնան» պատարստվում է հրաժեշտի խաղ կազմակերպել թիմի լեգենդար ֆուտբոլիստ, թիմի նախկին ավագ Կարլես Պույոլի պատվին, ով կարիերան ավարտել է նախորդ տարի վնասվածքի պատճառով: Միջոցառումը կայանալու է «Նոու Կամպ» մարզադատում:

«Ակնհայտ է, որ Պույոլն արժանի է հրաժեշտի խաղի: Նա մեր ակումբի ամնենաանվանի ֆուտբոլիստներից մեկն է: Մենք արդեն քննարկել ենք խաղի անցկացման հնարավորությունը, անհրաժեշտ է միայն ճշտել ժամկետը», – ասել  Բարտոմեուն:

Տեղեկացնենք, որ Պույոլը «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոցի սան է, նա հիմնական կազմում հանդես է եկել 1999 թվականից: 36-ամյա նախկին ֆուտբոլիստը «Բարսայի» կազմում 6 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն, 3 անգամ` գավաթակիր, նույնքան անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Բացի այդ, Պույոլն Իսպանիայի 5-ակի սուպերգավաթակիր է և ՈւԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր: Պույոլը «Բարսելոնայի» կազմում 2 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն: Իսպանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մեկական անգամ դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպոին: