ՎԶԵԲ-ը Հայաստանին €7 մլն կհատակացնի՝ թափոնների կառավարման նպատակով

storagrum - CopyՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կհատկացնի 3,5 մլն եվրո վարկ:  Վարկային համաձայանգիրը դեկտեմբերի 19-ի ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Ինչպես հաղոդրում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից  Գագիկ Խաչատրյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով Հայաստանին կհատկացվի 3,5 մլն եվրո դրամաշնորհ` Եվրամիության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1,07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղների), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն: