ՖԻՖԱ-ն հիմքեր չի գտել Ռուսաստանին և Կատարին աշխարհի առաջնություններից զրկելու համար

FIFA-WCup-Bids-Invest_Horo-e1415874890355

Այսօր ՖԻՖԱ-ի գործադիր մարմինը միաձայն որոշել է, որ Աշխարհի 2018 և 2022 թվականների ֆուտբոլի առաջնություններն ընդունող երկրների ընտրությունների արդյունքները չեն վերանայվելու, քանի որ դրա համար հիմքեր չկան, իսկ ընթացակարգերը գործել են ըստ սահմանված օրենքների:

Մեկ տարի տևած հետաքննության ժամանակ էթիկայի հանձնաժողովը ուսումնասիրել է Ռուսաստանի, որպես 2018 թվականի առաջնությունն ընդունող երկրի, և Կատարի, որպես 2022 թվականի առաջնությունն ընդունող երկրի, ընտրության օրինականությունը: Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ ՖԻՖԱ-ի որոշ անդամների մեղադրում էին Կատարից և Ռուսաստանից կաշառքներ ստանալու մեջ:

Արդյունքում` էթիկայի հանձնաժողովը, հարցաքննելով 75 վկաների և ուսումնասիրելով շուրջ 200 հազար էջ փաստաթուղթ, չի գտել խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Ռուսաստանին և Կատարին այդ իրավունքից զրկելու համար:

ՖԻՖԱ-ն նաև որոշում է կայացրել հրապարակել հանձնաժողովի ամբողջական զեկույցը: