Լիվերպուլի կիսապաշտպանը դարձել է Եվրոպայի երիտասարդ լավագույն ֆուտբոլիստ

3923181

Անգլիական «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը դարձել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Իտալական Tuttosport պարբերականի կողմից Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոիստին շնորհվող Golden Boy մրցանակի համար պայքարում անգլիացին շրջանցել է «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին և «Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ-Հադադիին։

 

Golden Boy մրցանակը շնորհվում է 2003 թվականից։ Նրա առաջին դափնեկիրն է դարձել «Այաքսի» ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը, իսկ նախորդ տարի Golden Boy-ը բաժին է հասել «Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբային։