Բորուսիայի անկումը շարունակվում է․ 10-րդ պարտությունը՝ 17 խաղում

download

Դորտմունդի «Բորուսիան» այսօր հերթկան պարտությունն է կրել Գերմանիայի առաջնությունում։

17-րդ տուրում Յուրգեն Կլոպի սաները, որոնք անհաջող են հանդես գալիս այս մրցաշրջանում, 1։2 հաշվով զիջել են Բրեմենի «Վերդերին»։ Դեյվի Զելկեի և Ֆին Բարթելսի գոլերին դորտմունդիցիները պատասխանել են Մատս Հումելսի գոլով։

Այսպիոսով, «Բորուսիան» առաջնությունում կրել է 10-րդ պարտությունը և այս պահին գտնվում է նախավերջին՝ 17-րդ հորիզոնականում։ Իսկ «Վերդերին» հաջողվեց շրջանցել դորտմունդցիներին և հանգրվանել 16-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ լուրջ վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա շաբաթների հանդիպումները։

Մեկնաբանել