Ղարիբաշվիլին խորհուրդ է տալիս Ուկրաինային «հեռու մնալ» արկածախնդիր Սաակաշվիլիից

SM_irakli-garibashviliՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում Վրաստանի նախկին նախագահին պաշտոն տալը հնարավոր է՝ վնասի երկու երկրների միջև հարաբերություններին:

Ինչպես հաղորդում է BBC-ի վրացական ծառայությունը, նա նաև ընդգծել է, որ բարձր պաշտոններում Ինտերպոլի կողմից հետախուզվող մարդկանց նշանակելը կարող է ոչ ձեռնտու լինել Ուկրաինայի իշխանությունների հեղինակության համար:

Նա հիշեցրել է, որ «Սաակաշվիլին այն մարդն է, որը չկարողացավ 2008 թ. Վրաստանում խուսափել պատերազմից»: «Եթե Ուկրաինան նման ճգնաժամային իրավիճակում խորհրդական ունենա այդպիսի մի արկածախնդրի, կարծում եմ՝ մեծ սխալ կլինի և աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքն անձամբ հայտնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին և վարչապետ Արսենի Յացենյուկին, որ իրենց այդ քայլը կվնասի Վրաստանի և Ուկրաինայի հարաբերություններին:

«Ես չեմ կարող բացատրել վրաց ժողովրդին՝ ինչու են մեր բարեկամ Ուկրաիայի կառավարությունում պաշտոն տվել Ինտերպոլի կողմից հետախուզվող Զուրաբ Ադեիշվիլիին (արդարադատության նախկին նախարար), որը հանցավոր ռեժիմի գլխավոր ներկայացուցիչներից էր, երբ 300 հազ. մարդ դատապարտվեց: Կամ Էկա Զգուլաձեն` Վանո Մերաբիշվիլիի (Վրաստանի ՆԳՆ ցեկավար) տեղակալը, որը տարիներ շարունակ արդարացնում էր Վրաստանում գոյություն ունեցող ռեժիմը… Ինչպես կարելի է, որ Կվիտաշվիլին, որը գրեթե քանդել է Վրաստանի առողջապահության համակարգը, դառնա Ուկրաինայի առողջապահության նախարարը»,- ասել է Ղարբաշվիլին:

Ալեքսանդր Կվիտաշվիլին նշանակվել է առողջապահության նախարար Ուկրաինայի նոր կառավարությունում, իսկ Եկատերինա Զգուլաձեն՝ ներքին գործերի փոխնախարար:

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է նախագահության շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար նախատեսված է մինչև ութ տարվա ազատազրկում։ Ներկայում Վարդերի հեղափոխության առաջնորդ Սաակաշվիլին ապրում է Միացյալ Նահանգներում ևդասախոսում է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։