Բորուսիայում բոլորն ապուշ են․ Յուրգեն Կլոպ

jurgen-klopp_2722051b

Երեկ Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում 1։2 հաշվով զիջել է Բրեմենի «Վերդերին»։ Խաղից հետո դորտմունդիցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։

«Լավ լուր ունենք։ 2014 թվականի ֆուտբոլն ավարտվեց։ Այն քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, միանգամայն տեղին է։ Մենք բոլորս իսկական ապուշ ենք՝ հայտնվելով վտանգավոր գոտում, և կարող եմ ասել, որ նման արդյունքն ամբողջությամբ մեր մեղավորության արդյունք է։ Հիմա մենք ունենք ընդամենը երեք շաբաթ մարտկոցները վերալիցքավորելու և նախապատրաստվելու համար։ Կփորձենք ուղղել այն ամենը, ինչ փչացրել ենք մրցաշրջանի առաջին կեսում», – ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը։

Հիշեցնենք, որ 17 տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին 17-րդ հորիզոնականը։

Մեկնաբանել