Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են

UzbekstanՈւզբեկստանում դեկտեմբերի 21-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Մեջլիսի 135 տեղերի համար պայքարում են ավելի քան 500 թեկնածուներ՝ երկրում գրանցված չորս՝ Լիբերալ-դեմոկրատական, Ուզբեկստանի ժողովրդա-դեմոկրատական, Ուզբեկստանի «Միլի տիկլանիշ» և «Աթոլաթ» (արդարություն) սոցիալ-դեմոկրատական կուսակցություններից:

Ըստ տեղական օրենսդրության՝ ընտրողների 33% մասնակցության դեպքում, ընտրությունները համարվում են կայացած: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների՝ ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 34%-ը:

Քվեարկության ընթացքին արտասահմանից և միջազգային կազմակերպություններից ավելի քան 300 դիտորդներ են հետևում:

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ Ուզբեկստանը միաժամանակ նախագահական հանրապետությունից անցում կկատարի խորհրդարանականի: Ընտրված խորհրդարանականները առաջին անգամ կձևավորեն կառավարությունը:

Նախորդ՝ 2009թ. ընտրություններին հաղթանակ էր տարել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի կողմից էլ նախագահական ընտրություններին առաջադրվել էր Իսլամ Քարիմովը, որը հանրապետությունը անփոփոխ կառավարում է 1991թ.-ից:

Մեկնաբանել