Մուհամմադ Ալին թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց

muhammad-ali_2109148b

Այսօր ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մուհամմադ Ալին տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբ ախտորոշմամբ։

Ալիի մամուլի խոսնակ Բոբ Գանելն ասել է, որ 72-ամյա նախկին մարզիկի կյանքին ոչինչ չի սպառնում, բիշկների կանխատեսումները բավականին լավատեսական են։

Հիշեցնենք, որ Մուհամմադ Ալին կարիերան ավարտել է 1981 թվականին։ Վերջին տարիներին նա հազվադեպ է հայտնվում հասարակական վայրերում, քանի որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։