Ռեալը միջազգային տիտղոսների թվով հավասարվեց Միլանին և Բոկա Խունիորսին

Real-Madrid-CWC3

Հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում՝ Մադրիդի «Ռեալը» միջազգային մրցաշարարերում նվաճած տիտղոսներով հավասարվել է իտալական «Միլանին» և արգենտինական «Բոկա Խունիորսին»։ Բոլոր երեք թիմերն էլ ունեն միջազգային 18 տիտղոս։

Eurospsort-ը հրապարակել է երեք թիմերի բոլոր տիտղոսների ցանկը։

«Ռեալ»՝ միջզգային 18 տիտղոս․ Չեմպիոնների լիգա/Չեմպիոնների գավաթ՝ 10 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014), ՈւԵՖԱ-ի գավաթ՝ 2 (1985,1986), Եվրոպայի սուպերգավաթ՝ 2 (2002, 2014), Միջմայրցամաքային գավաթ/Աշխարհի ակումբային չեմպիոն՝ 4 (1960, 1998, 2002, 2014)

«Միլան»՝ միջզգային 18 տիտղոս․ Չեմպիոնների լիգա/Չեմպիոնների գավաթ՝ 7 (1963, 1969, 1989, 1990, 1994, 2003, 2007), Գավաթակիրների գավաթ՝ 2 (1968, 1973), Եվրոպայի սուպերգավաթ՝ 5 (1989, 1990, 1995, 2003, 2007), Միջմայրցամաքային գավաթ/Աշխարհի ակումբային չեմպիոն՝ 4 (1969, 1989, 1990, 2007)

«Բոկա Խունիորս»՝ միջզգային 18 տիտղոս․ Լիբերտադորեսի գավաթ՝ 6 (1977, 1978, 2000, 2001, 2003, 2007), Հարավամերիկյան գավաթ՝ 2 (2004, 2005), Լիբերտադորեսի սուպերգավաթ՝ 1 (1989), Հարավային Ամերիկայի սուպերգավաթ՝ 4 (1990, 2005, 2006, 2008), Ոսկե գավաթ՝ 1 (1993), Վարպետների գավաթ՝ 1 (1992), Միջմայրցամաքային գավաթ՝ 3 (1977, 2000, 2003)։

Այս երեք թիմերին մեկ տիտղոս զիջում է իսպանական «Բարսելոնան», 2-ը՝ արգենտինական «Ինդեպենդյենտեն»։

Մեկնաբանել