Մահվան ելքով դեպք՝ Արցախի բանակում

Nkrmil3Դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը։

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: