Վրաստանը պետք է կարողանա գոյակցել Ռուսաստանի հետ. Իվանիշվիլի

9AF18595-305E-4387-93AB-BD78ED2D90AE_mw1024_s_nՎրաստանը պետք է կարողանա գոյակցել Ռուսաստանի հետ. այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսության «Ցտեսություն զենք» հաղորդմանը, փոխանցում է «Գրուզիա օնլյանը»:

«Պետական պաշտոնյաները պետք է մտածեն երկիրը անհաջողություններից պաշտպանելու մասին: Մենք պետք է կարողանանք գոյակցել Ռուսաստանի հետ և չպետք է մտածենք, թե որևէ մեկին կխաբենք կամ կնեղենք: Երբեք միայն սեփական շահերի մասին չի կարելի մտածել, եթե ցանկանում ես գոյատևել: Դու պետք է մտածես նրա շահերի մասին, որպեսզի քո կյանքը հետաքրքիր լինի նրա համար ևս: Դա հաջողվել է մյուսներին, և պետք է կարողնանք նաև մենք»,- ասել է Իվանիշվիլին:

«Չի կարելի անարգել պետությունը: Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունն իհարկե ճիշտ չէ, և դա ստեղծում է մեծ խնդիրներ ամբողջ աշխարհում»,- ասել է Վրաստանի նախկին վարչապետը:

Ակնարկ

Իվանիշվիլին Վրաստանի վարչապետ է եղել 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. նոյեմբերը: Վարչապետի պաշտոնից հեռանալու մասին նա հայտարարել է Վրաստանում նախագահական ընտրություններից հետո՝ նշելով, որ հեռանում է քաղաքականությունից և լինելու է ակտիվ քաղաքացի:

2014թ. սկզբին հիմնել է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպությունը:

Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո:

Մեկնաբանել