Բլատերը հոգնել է և կարող է հեռանալ ՖԻՖԱ-ից. BBC

Sepp Blatter said Fifa could not change the appalling working conditions suffered by migrant workers

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը գաղտնի բանակցություններ է վարել կազմակերպության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Հիմնական հարցը եղել է Բլատերի հնարավոր առաջադրումը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հաջորդ ընտրությունների ժամանակ: 78-ամյա Բլատերը նախկինում հայտարարել է, որ ցանկանում է 5-րդ անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում:

Ըստ աղբյուրներից մեկի` Բլատերը մտափոխվել է և կարող է հրաժարվել առաջադրումից, քանի որ հոգնել է սկանդալներից, Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնություններն ընդունող երկրի քվեարկության ժամանակ ցույց տրված խախտումների ու չարաշահումների հետաքննության դժվարին ընթացքից: Ինքը` Բլատերը, առայժմ հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը` նշելով, որ մինչև հունվարի 29-ը, երբ լրանում է հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, ինքը դեռ ժամանակ ունի:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2015 թվականի մայիսին: Բացի Բլատերից, այս պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

Մեկնաբանել