Ազատամարտիկների ծեծի դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի

police buildingԱզատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի ծեծի դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Ոստիկանությունում վկայակոչեցին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, ըստ որի՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել դիմողի բողոքի բացակայության դեպքում։

Ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի էին ենթարկվել դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանին։ Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։

Ազատամարտիկները հայտարարել էին, որ ոստիկանություն բողոք չեն ներկայացնելու, քանի որ իրավապահներին չեն վստահում։