Ադրբեջանի դժվարություններն առջևում են

Նավթի ցածր գների նոր դարաշրջանը խոր ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, որը վերջին տասնամյակում հումքի արտահանումից ստացված եկամտի զգալի մասը ծախսել է մայրաքաղաք Բաքուն նորաձև մետրոպոլիսի վերափոխելու և իր ռազմական հզորությունը մեծացնելու վրա: Նավթի ցածր գների նոր դարաշրջանը խոր ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, որը վերջին տասնամյակում հումքի արտահանումից ստացված եկամտի զգալի մասը ծախսել է մայրաքաղաք Բաքուն նորաձև մետրոպոլիսի վերափոխելու և իր ռազմական հզորությունը մեծացնելու վրա:

Էներգետիկ խնդիրներով զբաղվող ամերիկյան Energy Intelligence ընկերության շաբաթական Energy Compass հանդեսը դեկտեմբերի 22-ի համարում հոդված է հրապարակել Ադրբեջանի տնտեսության վրա նավթի նվազող գների ազդեցության մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Նավթի ցածր գների նոր դարաշրջանը խոր ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, որը վերջին տասնամյակում հումքի արտահանումից ստացված եկամտի զգալի մասը ծախսել է մայրաքաղաք Բաքուն նորաձև մետրոպոլիսի վերափոխելու և իր ռազմական հզորությունը մեծացնելու վրա՝ հավանաբար հույս ունենալով մի օր հետ գրավել 1990-ականներին Հայաստանին տանուլ տված տարածքը: Օրական 900 հազ. բարել նավթ արդյունահանող Կասպյան արտադրողի մոտ տագնապի նշաններ դեռևս չկան, սակայն հարևան Ռուսաստանում ծավալվող ֆինանսական ճգնաժամը որոշակի մտահոգություն է առաջացնում: Որքան նավթի գների անկումը շարունակվի, այնքան կառավարությունը կշարունակի ճնշման ներքո լինել՝ կրճատելու հատկապես պաշտպանական ոլորտի ծախսերը և չեղյալ հայտարարելու Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի առավել հավակնոտ ներդրումային ծրագրերը:

Ադրբեջանն առաջին հայացքից անհանգստանալու քիչ բան ունի մոտ ապագայում, անգամ եթե նավթի գները նվազեն մինչև $50/բարել, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ: Երկիրը կշարունակի ստանալ իր 500 հազ./բարել օրական մասնաբաժինը British Petroleum-ի (BP) կողմից շահագործվող Ազերի, Չիրագ, Գյունեշլի հանքավայրերից, որոնք խողովակաշարով կապված են Թուրքիայի Ջեյհան նավահանգստի հետ: Լրացուցիչ եկամուտներ ստացվում են BP-ի կողմից շահագործվող մեկ այլ հանքավայրից Շահ Դենիզից Թուրքիային տարեկան 6-7 մլրդ խմ գազի վաճառքներից: «Բիզնեսը նորմալ է այստեղ, և տրամադրությունը շարունակում է բավական լավատեսական մնալ»,- ասում է Բաքվում արևմտյան նավթային ընկերության աշխատակիցը:

Ադրբեջանի տնտեսությունը խթանվում է նաև նավթային հիմնադրամի հաշվին, որը ստեղծվել է 2000թ.՝ մեղմելու նավթ գների հանկարծակի անկման ազդեցությունը, ինչպես դա տեղի է ունենում հիմա: Հիմնադրամն այժմ ընթացիկ $37 մլրդ միջոցներ ունի, և կառավարությունն առավել թափանցիկ լինելու համար յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է հիմնադրամի հաշիվները:

Սակայն փորձագետները նշում են, որ ֆինանսական կայունությունն այդքան էլ ուժեղ չէ, որքան երևում է, և կառավարությունը հարկադրված է լինում խնայողությունները պարբերաբար ուղորդել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյhան նավթամուղին, որում Ադրբեջանի մասնաբաժինը 25% է, ինչպես նաև $5,8 մլրդ Թուրքիայում՝ Իզմիրում SOCAR-ի կողմից կառուցվող Star Oil նավթազտարանին, SOCAR-ի կողմից Կասպիցի ափին կառուցվող և ֆինանսավորվող հսկայական՝ ավելի քան $10 մլրդ արժողությամբ նավթաքիմիական համալիրին:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից արտահոսքերը առաջիկա տարիներին փուչիկ կստեղծեն, քանի որ ընթացիկ առավել թանկարժեք էներգետիկ նախագծերը SOCAR-ը սեփական գանձարանից չի կարողանա ֆինանսավորել: Մինչ այժմ եղած ամենամեծ այսպես կոչված Հարվային գազային միջանցք նախագիծը ընդգրկում է Թուրքիայի տարածքով գազատար նոր համակարգի՝ Անդրանատոլիական, ինչպես նաև Հունաստանից Իտալիա գնացող Անդրադրիատիկ խողովակաշարի կառուցումը: Սրանց բոլորի գազի աղբյուրը լինելու է Շահ Դենիզը, որում SOCAR-ի մասնաբաժինը 10% է: Ընդհանուր ծախսերում SOCAR-ի մասնաբաժինը հավանաբար կկազմի $10 մլրդ: Նախագծին մոտ աղբյուրները նշում են, որ փողի մեծ մասը ապահովում է նավթային հիմանդրամը:

Ամենակարող SOCAR

SOCAR-ը, որը երբեմն համարվում է «պետություն պետության մեջ», աշխարհի ամենահզոր ազգային նավթային ընկերություններից է: Այն արտադրում, վերամշակում և վաճառում է նավթը, միաժամանակ արտադրանքի բաժանման մասին պայմանագրերի և գազի մատակարարման բանակցություններ է վարում օտարերկրյա ընկերությունների հետ, ինչպես օրինակ BP-ի և Total-ի: SOCAR-ը կառավարում է նաև արտերկրյա ակտիվների պորտֆելը, որը ներառում է տերմինալներ Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև լցակայաններ Շվեյցարիայում: Նրա ակտիվներից է Հունաստանի պետական գազաբաշխիչ համակարգի՝ DESFA-ի մասնաբաժնի 66%-ը:

Թեև SOCAR-ը մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների զիջում է թափանցիկության հարցում, մի շարք քայլեր է ձեռնարկել իր գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու համար: Օրինակ, մինչ այժմ ընկերության՝ Ժնևում տեղակայված մարկետինգային ստորբաժանման՝ Socar Trading-ի 50%-ը պատկանում է Դուբայում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների, որոնց սեփականատերերը շարունակում են գաղտնի մնալ: Հարցեր են ծագում՝ ինչու SOCAR-ը այդքան շատ կենտրոններ ունի աշխարհում, որոնցից երկուսը Դուբայում, մեկական Լագոսում, Վաշինգտոնում, Ստամբուլում, ինչպես նաև այլ քաղաքներում, որոնց մի մասը այդքան էլ բիզնեսի հետ կապ չունի: SOCAR-ը բացատրություն չի տվել նաև՝ ինչու է իր նավթի զգալի մասը վաճառում սինգապուրյան երկու ընկերությունների՝ Coral Energy-ին և Petro Singapore-ին, որոնք հինգ տարուց էլ պակաս է՝ գոյություն ունեն:

BP-ն, որն Ադրբեջանում ավելի քան 20 տարի է հիմնական օտարերկրյա խաղացողն է, և թերևս 20 տարի էլ կլինի, եթե Շահ Դենիզ-2-ը կյանքի կոչվի, ամենալավը գիտի SOCAR-ի ինչ լինելը: Սակայն այդ երկու հարաբերությունները հեշտ չեն: BP-ն տարիներ շարունակ ճնշում է գործադրել SOCAR-ի և Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի 2024-ից հետո, երբ ավարտվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի համատեղ շահագործման պայմանագրի ժամկետը, երկարաձգի այն: BP-ն պնդում է, որ միլիոնավոր բարելներ դեռ կարելի է արդյունահանել այդ հանքավայրերից, սակայն նրա պնդումներն ապարդյուն են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ SOCAR-ի նախկին փոխնախագահը, իր հերթին հրապարակայնորեն քննադատել է BP-ին՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլիի հետ կապված իր պարտավորություների կատարումը ձախողելու համար, որտեղ արդյունահանումը նվազել է թիրախային՝ օրական 1 մլն բարել մակարդակից: Ալիևին չի անհանգստացնի BP-ի վերջին՝ Ադրբեջանում իր ծախսերը կրճատելու մասին հայտարարությունը՝ որպես համաշխարհային ծախսերի կրճատման մաս: Սակայն եթե նավթի գների անկումը պահպանվի, Ալիևն ինքը հարկադրված կլինի անել դա:

Read the article in English

Մեկնաբանել