Հայոց աշխարհի հին երգերը՝ նոր երանգով

«Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» խմբի մենահամերգը վերջին անգամ մոտ տարի առաջ է եղել: Յուրահատուկ այս խումբը հաճախ չի հանդես գալիս, գուցե նաև դրա շնորհիվ է, որ համերգներն ուժեղ լիցք են ունենում: Դեկտեմբերի 19-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում խումբը ներկայացրեց հին և նոր ստեղծագործություններ: