Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների շարքում․ The Guardian

Henrikh Mkhitaryan of Dortmund

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը երկու օր է, ինչ հրապարակում է իր վարկածով այս տարվա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների անունները։

28 երկրների 73 փորձագետներ որոշել են լավագույններին։ Մինչև հիմա հրապարակվել են 41-100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստների անունները։ 11-40-րդ տեղերը զբաղեցրածների անունները կհրապարակվեն վաղը, իսկ Սուրբ ծննդյան տոնի նախօրեին The Guardian-ը կհրապարակի լավագույն տասնյակը։

Պետք է նշել, որ բրիտանական պարբերականի լավագույն 100-ի մեջ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունը։ Նա այս ցուցակում 85-րդն է։ Մասնագետները նշել են, որ չնայած անցած տարվա ընթացքում Դորտմունդի թիմի ցուցադրած վատ արդյունքներին, Հայաստանի ազգային հավաքականի 10-րդ համարը շարունակում է գերազանց ֆուտբոլիստ համարվել։ Մանսգետները նշում են թիմի տարբեր օղակների միջև Մխիթարյանի կողմից խաղի կազմակերպումը և գերազանց փոխանցումներն ու հարվածները։ Չնայած Մխիթարյանը հայտնի է իր գոլերով, այդուհանդերձ նա չի կարողացել դառնալ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ «Բորուսիայի» վերջին 17 խաղերում, ինչը նաև պայմանավորված է այ հանգամանքով, որ Յուրգեն Կլոպը սովորականից ավելի խորքից է խաղացնում Մխիթարյանին դաշտի կենտրոնում։

Հատկանշական է, որ Հենրիխ Մխիթարյանից հետո ցուցակում տեղ են զբաղեցրել այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իկեր Կասիլյասը (Ռեալ, 88-րդ), Սեզար Ասպիլիկուետան (Չելսի, 90-րդ), Խերարդ Պիկեն (Բարսելոնա, 93-րդ), Դավիդ Լուիզը (ՊՍԺ, 95-րդ), Դանիելե դե Ռոսսին (Ռոմա, 97-րդ) և այլն։

Մեկնաբանել