Մահացել է Ջո Քոքերը

joe cockerԴեկտեմբերի 22-ին 70 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից մահացել է բրիտանացի նշանավոր ռոք երգիչ Ջո Քոքերը։

Քոքերի երաժշտական կարյերան սկսվել էր նրա հայրենի Շեֆիլդ քաղաքից, ուր նա կատարում էր իր սեփական և այլոց հիթերը։ Նրա խռպոտ բարիտոն ձայնին առավել մեծ հռչակ բերեցին կատարումները ԱՄՆ-ում։ Քոքերի երգերից շատերը, ինչպես օրինակ՝ Unchain My Heart, My Father’s Son, Sorry Seems To Be The Hardest Word, You Can Leave Your Hat On, You Are So Beautiful երգերը դասական են դարձել հենց նրա կատարմամբ։

2011թ. Ջո Քոքերը համերգ էր ունեցել նաև Երևանում։