Առաջիկա օրերին՝առանց տեղումների եղանակ

37982-hi-snowy-roadԴեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյուն, 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:  24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում 23-ի ցերեկը, ինչպես նաև 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: