Ռեալը մեկ միլիարդ եվրո է պահանջում Գարեթ Բեյլի համար

c8028b593ab7870b27cde254ae90ddf7_crop_north

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար սահմանված հրաժարադրամի գումարը կազմում է մեկ միլիարդ դրամ։ Այս մասին հաղորդում է իսպանական AS մարզական պարբերականը՝ հղում կատարելով մադրիդյան ակումբում իր աղբյուրներին։

Հունվարի մեկին բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկին։ Նշվում է, որ «Յունայթեդը» պատրաստ էր վճարել 150 մլն եվրո։ Սակայն ըստ AS-ի՝ Բեյլի պայմանագրում նշված է մեկ միլիարդ գումարը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից»։ Այն ժամանակ «արքայական» ակումբը վճարել էր 91-101 մլն եվրո (տարբեր աղբյուրներ նշում են տարբեր գումար)։ Իսպանական ակումբի կազմում Բեյլը դարձել է Իսպանիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։