Եվրոպայի խորհուրդը մերժել է հետևել Ադրբեջանում ընտրություններին

belediye_seckileri_231214_01Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում անցկացվում են տեղական ընտրություններ:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հաձնաժողովի տվյալների համաձայն՝ դրանք անցկացվում են 118 շրջանում, հաղորդում է contact.az-ը: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: Առաջադրված է ավելի քան 37 հազ. թեկնածու՝ ավելի քան 15 հազ. տեղի համար:

Ընտրություններին, ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, հետևում է տեղական ավելի քան 50 հազ. դիտորդ: Ինչ վերաբերում է օտարերկրյա դիտորդներին, ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ հրավեր է ուղարկվել Եվրոպայի խորհրդին: «Սակայն մեզ տեղեկացրին, որ չեն կարող գալ: Մենք վճռականորեն խնդրել ենք, սակայն նրանք հրաժարվել են»,- ասել է Փանահովը:

Նա դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին կոչ է արել լայնորեն լուսաբանել ընտրությունները: Ադրբեջանական կայքը նշում է, որ նախորդ բոլոր ընտրություններին ԿԸՀ-ն լրատվամիջոցներին կոչ էր անում չչափազանցնել բացասական երևույթները և զբաղվել սեփական գործով:

Մեկնաբանել