Նապոլին հաղթել է Յուվենտուսին և դարձել Իտալիայի սուպերգավաթակիր

_79899752_hi025196974

«Նապոլին» երեկ երկորրդ անգամ իր պատմոթւյան ընթացքում նվաճել է Իտալիայի սուպերգավաթը՝ եզրափակիչում հաղթելով չեմպիոն «Յուվենտուսին»։ Խաղը կայացել է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այն ավարտվել է հետխաղային 11-մետրանոցներով։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։ Աչքի էին ընկել Գոնսալո Իգուաինը (68ր) և Կառլոս Տևեսը (5ր)։ Նույն ֆուտբոլիստները մեկական գոլ էին խփել լրացուցիչ ժամանակում։

Ի վերջո խաղն ավարտվել է «Նապոլիի» առավելությամբ, որը ավելի հաջողակ էր 11-մետրանոց հարվածաշարում։

Նախկինում «Նապոլին» սուպերգավաթը նվաճել էր 1990 թվականին՝ եզրակաչում ջախջախելով նույն «Յուվենտուսին»՝ 5։1 հաշվով։

Սուպերգավաթների թվով Իտալիայի ռեկորդակիրը Թուրինի թիմն է, որը հաջողության է հասել 6 անգամ (1995, 1997, 2002, 2003, 2012, 2013)։