Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. լցոնած խնձորը մեղրով

baked_applesԱյս հարուստ ու համեղ հայկական անուշեղենը հիանալի աղանդեր է թեթև ճաշից հետո:

Լցոն`

¼ մանրացրած ընկույզ2 ճ.գ. մանրացրած անկորիզ չամիչ¼ թ.գ. դարչին⅛ թ.գ. մշկընկույզ1 թ.գ. շաքարավազ4 միջին, ամուր խնձորներ` կեղևը մաքրած, կորիզները փորված հանված

abc_stuffed_apples_101102_ms

Օշարակ`

½ բաժակ շաքարավազ½ բաժակ մեղր1 բաժակ ջուր1 ճ.գ. կիտրոնի թարմ քամված հյութ1 դարչինի փայտիկ

Լցոնի բաղադրիչները բոլորը լցնել փոքրիկ տարայի մեջ, լավ խառնել, մի կողմ դնել:Առանձին կաթսայի մեջ խառնել օշարակի բաղադրիչները, եռացնել` շարունակաբար խառնելով:

Մեկ այլ կաթսայի մեջ կողք կողքի շարել խնձորները, վրան լցնել օշարակը: Կրակը ցածրացնել, եփել 15 րոպե, մինչև խնձորները փափկեն: Ընթացքում շարունակաբար օշարակը լցնել վրան:

Մատուցել կարելի է թե տաք, թե սառեցված վիճակում` զարդարելով փոքր ինչ հարած սերուցքով, ընկույզով կամ առկայության դեպքում` հատապտուղներով:

Անուշ լինի:

Մեկնաբանել