Ուզում եմ` մարդիկ ավելի քիչ ատեն. Արզու Գեյբուլաևա

BBC-ն հրապարակել է 2014թ․ փոփոխություն բերող 100 կանանց ցանկը, որտեղ նաև ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևայի անունն է: Արզուն արդեն երկու տարի գրում է նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի համար, որն էլ դարձել է Ադրբեջանում և Թուրքիայում նրա նկատմամբ հնչող քննադատության և սպառնալիքների պատճառ: ՍիվիլՆեթը Ստամբուլում զրուցել է Արզուի հետ: