2015-ին Ադրբեջանը ռազմական ոլորտին կհատկացնի $4,2 մլրդ

eng1401361626132015թ. Ադրբեջանը պետբյուջեից ռազմական ոլորտին կհատկացնի 4,2 մլրդ դոլար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ստորագրել է պետբյուջեի մասին օրենքը: Այդ գումարի մեջ մտնում են զինված ուժերի, պետական սահմանային ծառայության, մոբիլիզացիայի պետական ծառայության, զորակոչի, պաշտպանական արդյունաբերության, ազգային անվտանգության նախարարությունների, ներքին զորքերի, պետական հատուկ պահպանության և պաշտպանական հատուկ նշանակության նախագծերի ծախսերը:

2015թ. ռազմական ոլորտի ծախսերը 3,1%-ով գերազանցում են 2014-ի ցուցանիշը, որը կազմել է շուրջ $3,7 մլրդ՝ բյուջետային ընդհանուր ծախսերի 14,7%-ը:

Էներգետիկ խնդիրներով զբաղվող ամերիկյան Energy Intelligence ընկերության շաբաթական Energy Compass հանդեսի դեկտեմբերի 22-ի համարում Ադրբեջանի տնտեսության վրա նավթի նվազող գների ազդեցության մասին հրապարակված հոդվածի համաձայն՝ նավթի գների անկման պահպանման դեպքում Ադրբեջանի կառավարությունը կշարունակի ճնշման ներքո լինել՝ կրճատելու համար հատկապես պաշտպանական ոլորտի ծախսերը: