Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

AtambayevՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դեկտեմբերի 23-ին ստորագրել է իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Ինչպես հաղորդում է Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքը, Ատամբաևը հույս է հայտնել, որ իր երկիրը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա մինչև 2015թ․ մայիսի 9-ը։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա հունվարի 2-ից։